Դատական դեպարտամենտի ղեկավարն ինքն է ներկայացրել հաղորդում հանցագործության մասին. ԲԴԽ |armtimes.com|

armtimes.am:  Բարձրագույն դատական խորհուրդն անդրադարձել է հրապարակմանը, թե ՀՀ գլխավոր դատախազությունից նյութեր են ուղարկվել ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի վերաբերյալ:

«Հրապարակված նյութում տեղ գտած կիսատ տեղեկությանն ի հետևանք թյուրընկալման և սխալ մեկնաբանությունների առիթ չտալու նպատակով տեղեկացնենք, որ Դատական դեպարտամենտի ղեկավարն ինքն է հունիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել հաղորդում հանցագործության մասին: Դիմումն ամբողջությամբ տեղադրում ենք ստորև, որում լիարժեքորեն արտացոլված է եղելությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի տեղեկությունների, հունիսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 և 181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն է ստացվել Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն Հ. Ստեփանյանի դիմումն այն մասին, որ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, չի ընդունել թարգմանչական ծառայություններ մատուցելու իր ղեկավարծ ՍՊԸ-ի այս տարվա մայիսին ներկայացրած հայտը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն