Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները խստացվելու են հունիսի 24-ից |tert.am|

tert.am:  Միացյալ Նահանգները հունիսի 24-ից զգալիորեն խստացնում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ ղեկավարը:

«Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ: Օբամայի ահավոր ծրագրի շնորհիվ նրանք մի քանի տարում կկարողանային միջուկային զենք ունենալ: Մենք երկուշաբթի խոշոր հավելյալ պատժամիջոցներ ենք սահմանում Իրանի նկատմամբ: Անհամբերությամբ սպասում եմ այդ օրվան», – գրել է Թրամփը Twitter-ում՝ նկատի ունենալով 2015 թվականին կնքված Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ նոր պատժամիջոցներ են մշակվում իրանի նկատմամբ, սակայն չէր մասնավորեցրել դրանց բնույթը:

Իրանական միջուկային ծրագրից դուրս գալու մասին ԱՄՆ–ն հայտարարել էր 2018-ի մայիսի 8-ին: Մեկ տարի անց Իրանի նախագահ Հասան Ռոհանին նույնպես հայտարարեց համաձայնագրով իրենց պարտականությունները կրճատելու հավանականության մասին, եթե այն ստորագրած մյուս երկրները չաջակցեն Իրանին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն