Հանրապետության տարածքում մեկնարկել են համապետական մաքրության օրվա միջոցառումները

Հանրապետության տարածքում այսօր վաղ առավոտից մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները:

Ինչպես տեղեկացրին նախարարությունից, շաբաթօրյակի միջոցառումներին մասնակցում են գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցները, մարզպետարանները, համայնքնապետարանները, առողջապահական, հանրային և կրթական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ են նախատեսվում միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին ու հարակից տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հատվածներում, պատմամշակութային հուշարձանների հարակից, հատուկ պահպանվող տարածքներում, կանաչ գոտիներում, քաղաքային պուրակներում, զբոսայգիներում:

Համապետական շաբաթօրյակի արդյունավետության և աշխատանքների համակարգվածության ապահովման նպատակով Google Maps հավելվածների միջոցով ըստ մարզերի տեղանշված են աղբահավաքության վայրերը հանրապետության համայնքներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն