Մինչև չիջնես, չեմ քշելու․ վարորդը՝ ծխելու համար իրեն նկատողություն արած քաղաքացուն

Ֆեյսբուքյան օգտատեր Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժամը 5-ի կողմերը 46 համարի (33 23S համարներով) մարշուտկայի վարորդին խնդրեցի հանգցնել ծխախոտը, ասեց, որ չի հանգցնելու, երբ տեղեկացրեցի, որ հանրային տրանսպորտում արգելված ա ծխելն ու դրա համար տուգանք ա հասնում, ասեց, որ ում ուզում եմ բողոքեմ, իրան ոչ մեկ բան չի կարա ասի ու անի, հետո էլ ասեց, որ իջնեմ մարշուտկայից։ Ստիպված կամերաս միացրեցի, ասեցի, որ կրկնի նույնը, կանգնեցրեց մարշուտկան ու ասաց, որ չի քշելու, մինչև ես չիջնեմ, ասեց, որ փչացել ա։ Մարշուտկայի մեջի կանայք էլ սկսեցին ինձ վիրավորել, մեկն ասաց, որ կամերաս կջարդի, վերջում բոլորը դուրս եկան, ես էլ ուշանում էի, իջա, ոտքով շարունակեցի, ինձնից հետո մարդիկ հետ նստեցին, քշեց գնաց։
Երևանի քաղաքապետարան, էս հարցը ե՞րբ ա լուծվելու, չեմ հասկանում, ինչքա՞ն պիտի մեր ներվերի հաշվին երթևեկենք։
Խնդրում եմ նշել համապատասխան մարդկանց»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն