«Վեոլիա ջուրը» ապօրինի ջրագիծ է հայտնաբերել, որը տանում է դեպի «Նուբարաշեն» ՔԿՀ |news.am|

news.am։ Երեւան, Նուբարաշենի խճուղի թիվ 2. Օրերս այստեղ Վեոլիա Ջուր ՓԲԸ «Արեւելք» տարածաշրջանային տնօրինության «Էրեբունի» տեղամասի կողմից հայտնաբերվել է 100 մմ տրամագծով ապօրինի ջրագիծ: Ջուրը ստանում էր ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը:

Այդ մասին Երեւանի տարածաշրջանի առեւտրային տնօրինության կողմից կազմվել է արձանագրություն, որը «Նուբարաշենի» ներկայացուցիչները հրաժարվել են ստորագրել։

Համաձայն գործող կարգի, կատարվել է նշված հիմնարկի կողմից սպառված ջրի քանակի վերահաշվարկ՝ 91,5 հազար խորանարդ մետր ծավալով, որի դիմաց ենթակա է վճարման մոտ 16,5 մլն դրամ:

Ապօրինի ջրագիծը ապամոնտաժվել է նույն օրը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն