ՔՊ վարչության փոխնախագահներ են ընտրվել Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Սիմիդյանը

«Քաղաքացիական պայմանագրի» նորընտիր վարչության  նիստում վարչության փոխնախագահներ են ընտրվել Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Սիմիդյանը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը:

Հիշեցնենք, կիրակի օրը տեղի էր ունեցել ՔՊ կուսակցության 5-րդ համաժողովը, որի ժամանակ ընտրվել եւ հաստատվել էր վարչության կազմը, վարչության նախագահ էր ընտրվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն