ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հանրային տրանսպորտում չվճարելու դեպքում վարչական տուգանք նախատեսող նախագիծը | armenpress.am

armenpress.am Հայաստանի ազգային ժողովը հուլիսի 2-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց հանրային տրանսպորտում վճար չկատարելու դեպքում վարչական պատասխանատվություն սահմանող և տրանսպորտում վերահսկող մեխանիզմները կարգավորող օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծին կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ՝ 27։ Նախագծերն ընդգրկում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում և կից ներկայացված այլ օրենքներում նախատեսվող փոփոխություններ ու լրացումներ։ Դրանց հիմնական նպատակը ներհամայնքային ուղևորափոխադրումների կանոնների հստակեցումն է, այդ թվում՝ վճարների հավաքագրման, հսկիչների գործառույթների և վարչական պատասխանատվության ձևակերպման միջոցով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել էր, որ համայնքներում՝ այդ թվում՝ Երևանում, ուղևորափոխադրումները կարող են իրականացվել թե՛ համայնքի, թե՛ մրցութային կարգով ընտրված օպերատորների կողմից։ Ծառայությունների արժեքը որոշվում է համայնքի ավագանու կողմից։

Նախագծով առաջարկվում է սահմանել 15 000 դրամ տուգանք այն անձանց համար, որոնք առանց վճարի օգտվում են ներհամայնքային փոխադրումների ծառայություններից, նույն չափով տուգանք կիրառել այն դեպքերում, երբ ուղևորն օգտվում է արտոնությունից՝ իրական շահառուի փոխարեն, իսկ երբ ուղևորն ունի արտոնություն կամ մեկանգամյա/ամսեկան տոմս, սակայն չի վավերացնում ուղևորությունը (հսկիչ համակարգով չհաստատված ուղևորություն), առաջարկվում է սահմանել 3 000 դրամ տուգանք։

Օրենսդրական փաթեթը մշակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով