ԱԺ-ն ընդունեց 10 և ավելի աշխատակից ունեցող ընկերություններում աշխատավարձերի վճարումն անկանխիկ դարձնելու նախագիծը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց 10 և ավելի աշխատակից ունեցող ընկերություններում աշխատավարձերի վճարումն անկանխիկ դարձնելու օրենսդրական նախաձեռնությունը:

«Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց հունիսի 21-ի նիստում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի օրենսդրական նախաձեռնությանը կողմ քվեարկեց 71 պատգամավոր, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 14-ը:
Նախագծով, սակայն, սահմանվում է նաև, որ աշխատողի դիմումի համաձայն աշխատավարձը կարելի է ստանալ նաև կանխիկ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն