ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ  Մկրտչյանի եղբորը մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը | factor.am

factor.am  ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ  Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին մեղադրանք է ներկայացվել, նա տնային կալանքի տակ է: Այս մասին Factor TV-ին ասաց Մկրտչյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ Մկրտիչ Մկրտչյանին առնչվող  դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը ): Բացի տնային կալանքից Մկրտչյանի  նկատմամբ նաև գրավ ու բացակայելու արգելք է կիրառվել։

Հիշեցնենք, որ Նարեկ Մկրտչյանի եղբորը ձերբակալել էին ոստիկանները: Նրա մեքենայում գտնվող անձն, ըստ պաշտոնական տեղեկատվության, մեքենայից դուրս է նետել թմրամիջոցի նմանվող զանգված ու դիմել փախուստի:  Ինչպես պարզ է դառնում ՔԿ-ի տվյալներից, Մկրտչյանի նկատմամբ թմրանյութի ապօրինի շրջանառության մասով մեղադրանք չկա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter