ԲԴԽ անդամները ղազախ գործընկերների հետ քննարկել են միջազգային արբիտրաժին վերաբերող հարցեր

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անահիտ Աբրահամյանն ու Էդգար Հովհաննիսյանը հանդիպել են Ղազախստանի դեսպան Բոլատ Բարիևիչին Աստանայի միջազգային ֆինանսական կենտրոնի դատարանի և Միջազգային արբիտրաժային կենտրոնի (ԱԻՖԿ) ներկայացուցիչ Աիդանա Ռասովային, որը Հայաստանում է Երրորդ ամենամյա միջազգային «Արբիտրաժային շաբաթ»-ի շրջանակում։

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրի դատական մարմինների միջև փոխգործակցությանը, փորձի փոխանակմանը և երկկողմ ծրագրերի մշակմանն ուղղված հարցեր։ Ղազախ գործընկերները ներկայացրել են ԱԻՖԿ դատարանում միջազգային ներդրողների և կառույցների մասնակցության ընդլայնման հնարավորությունները։ Գործընկերների ուշադրության կենտրոնում է եղել դատավարությունների և միջազգային արբիտրաժային գործերի փաստաթղթաշրջանառությանն առնչվող փոխադարձ հետաքրքրություն ունեցող օրակարգային որոշ հարցեր։

Astana International Financial Centre Court (AIFC Court) և International Arbitration Centre Աստանայի միջազգային ֆինանսական կենտրոնի դատարանի և Միջազգային արբիտրաժային կենտրոնը (AC) հիմնադրվել են Աստանայում։ Դատարանն ու կենտրոնը 2024-2025թթ․ դրությամբ ավելի քան 4000 գործ են լուծել, ընդգրկվել են 11000-ից ավելի միջազգային պայմանագրերում՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային կառույց։ Կենտրոնը կայուն համագործակցում է եվրոպական, ասիական դատարանների, արբիտրաժային մարմինների, ներդրումային ընկերությունների ու իրավաբանների հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter