Աբովյանի 29/07 ընտրատեղամասում ԲՀԿ հանձնաժողովի անդամի մոտ քաղաքացիների ցուցակ է հայտնաբերվել՝ անձանց անուններով և հեռախոսահամարներով։
Ցուցակը անհայտ ճանապարհով հայտնվել է Կոտայքի մարզպետ, ՔՊ անդամ Ռոմանոս Պետրոսյանի մոտ, վերջինս ընտրելուց հետո կրկին վերադարձել է ընտրատեղամաս և չհանդիսանալով ո՛չ վստահված անձ, ո՛չ դիտորդ, գերազանցելով իր լիազորությունները հանձնարարականներ է տվել հանձնաժողովի նախագահին։
ԲՀԿ-ական հանձնաժողովի անդամի պնդում է, որ դա համատիրության ցուցակն է, որն ուղղակի մնացել է ուղեցույցի մեջ, և այդ ցուցակում ընդգրկված քաղաքացիներն անգամ վերոնշյալ ընտրատեղամասում չեն քվեարկում։
Հաղորդում է տրվել ոստիկանություն։