Դատավորն ունի 58 հազար դոլար, իսկ նրա կինը 91 հազար դոլար |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանը եւ նրա կինը՝ Ադրինե Գրիգորյանը, 2019 թվականի մայիսի 25-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացրել իրենց 2018-ի տարեկան հայտարարագիրը:

Ըստ հայտարարագրի՝ Անտոնյանը տարեսկզբում ունեցել է 7 մլն 200 հազար դրամ, 4 հազար 650 եվրո եւ 59 հազար 200 դոլարը, որը տարեվերջում դարձել է 8 մլն 500 հազար դրամ, 4 հազար 700 եվրո եւ 58 հազար դոլար:

2018-ին Անտոնյանն ունեցել է 11 մլն 190 հազար 931 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:

Անտոնյանի կինը՝ Ադրինե Գրիգորյանը, տարեսկզբում ունեցել է 9 մլն 22 հազար 937 դրամի չափով հանձնած փոխառությունները, հարկային տարում փոխառության է հանձնել 7 մլն 84 հազար 493 դրամ, հարկային տարում այդ ընդհանուր գումարից վերադարձվել է 8 մլն 688 հազար 882 դրամ, արդյունքում տարեվերջում փոխառության գումարի չափը դարձել է 7 մլն 498 հազար 548 դրամ:

Ավելին՝ armtimes.com

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն