azatutyun.am Երևանի քաղաքացիական դատարանը մասնակի բավարարել է ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի հայցն ընդդեմ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր:
Դատարանը պարտավորեցրել է քաղաքապետի հորը 250 000 դրամ վճարել՝ որպես հայցվորի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում։
Հայցի հիմքում քաղաքապետի հոր հայտնի արտահայտությունն էր: Ավագ Ավինյանը դեկտեմբերին ավտոմեքենաների կայանման «կարմիր գծերի» թանկացման մասին լրագրողի հարցին ի պատասխան «համբալ» էր անվանել «Օպել»-ի վարորդներին։ Տեսանյութի տարածումից ժամեր անց քաղաքապետ Ավինյանը ներողություն էր խնդրել հոր խոսքերի համար՝ վստահեցնելով, թե հայրը «պահի տակ, նյարդի ազդեցությամբ է տգեղ խոսքեր» ասել։
Ավագանու ընդդիմադիր անդամը որպես «Օպել»-ի վարորդ էր հայցը ներկայացրել՝ պահանջելով 500 հազար դրամ՝ այնքան, որքան ավագ Ավինյանի կարծիքով՝ պետք է լիներ կայանման վճարը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։