«Ես չեմ կարող գնալ Մոսկվա». Զելենսկին Պուտինին հրավիրել է Կիև | azatutyun.am

azatutyun.am  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Կիև՝ բանակցությունների, ընդգծելով, որ ինքը չի կարող գնալ Մոսկվա։

«Նա կարող է գալ Կիև։ Ես չեմ կարող գնալ Մոսկվա, երբ իմ երկիրը հրթիռների տակ է, ամեն օր հարձակման տակ է։ Ես չեմ կարող գնալ ահաբեկչի մայրաքաղաք», – ABC News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին հավելել է, որ Պուտինի՝ Մոսկվայում հանդիպելու առաջարկը նպատակ ունի հետաձգել բանակցային գործընթացը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը «խաղեր է խաղում Միացյալ Նահանգների հետ» և հասկանում է Մոսկվայում հանդիպման անհնարինությունը։

Այս շաբաթ Պուտինը հայտարարել է Զելենսկիի հետ Մոսկվայում հանդիպելու իր պատրաստակամության մասին։ «Եթե ինչ-որ մեկը իսկապես ցանկանում է հանդիպել մեզ հետ, մենք պատրաստ ենք։ Դրա համար լավագույն վայրը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքն է՝ հերոս քաղաք Մոսկվան», – սեպտեմբերի 5-ին Արևելյան տնտեսական ֆորումում ասել է Ռուսաստանի նախագահը։

Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ նման հանդիպման մեջ մեծ իմաստ չի տեսնում, բայց պատրաստ է ընդունել Զելենսկիին և նրան անվտանգության երաշխիքներ տրամադրել։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter