Երևանում աբղահանությունը լուրջ կվերահսկվի, իսկ հունիսի վեջին Հայաստան կգան նոր մեքենաները |lragir.am|

lragir.am: Առաջիկա ամիսներին Երևանում աբղահանությունը լուրջ կվերահսկվի, իսկ հունիսի վերջին Հայաստան կգան նոր մեքենաները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով աղբահանության ոչ բավարար վիճակի մասին հարցին։

«Ես կառավարությանը դիմել էի, մեկ անձից գնել էինք հինգ Կամազ մակնիշի ավտոմեքենա։ Ընդհանրապես նախատեսվում էր գնել 34 ավտոմեքենա, ոչ միայն Կամազ մակնիշի։ Հունիսի վերջից սկսելու են մեքենաները գալ։ Մենք հիմնել ենք բյուջետային հիմնարկ, որը պետք է և պարտավոր է զբաղվել Երևան քաղաքի աղբահանությամբ։ Այնպես որ, մոտակա ամիսներին իրավիճակը լրիվ վերահսկվելու է»,- ասաց Մարությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն