factor.am ՆԳՆ ոստիկանությունում այսօր ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում մեքենա է այրվում։ Factor.am-ին այս մասին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Դեպքի վայր է մեկնել փրկարար ծառայույան մեկ մարտական հաշվարկ, հրդեհը տեղի ուժերով մարվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վեց անձ է հոսպիտալացվել»,- նշեց խոսնակը։