Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների խորհրդի 25-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Անադոլուի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։
Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Սիրիայում ստեղծված իրավիճակի, Իսրայելի կողմից Գազայի վրա հարձակումների և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի վերաբերյալ։