Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 490 անձ Հայաստանում է

Հոկտեմբերի 1-ի ժամը 16:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 490 անձ ժամանել է Հայաստան: Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 490 անձ է ժամանել Հայաստան: Տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 հազար 103: Ունենք  հաշվառված 84 հազար 956 անձ, որից արական սեռի ներկայացուցիչները 41 հազար 56 են, իգականը՝ 43 հազար 900-ը»,- տեղեկացրեց Բաղդասարյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով