Կենսական տարածք՝ հանքարդյունաբերականի փոխարեն

«Ինչպես հայտնել ենք այս օրերին Հայաստանում տեղի է ունենում «ICCA Consortium»-ի (Indigenous Communities or communities for conserved areas) ռեգիոնալ կոնֆերանսը, որի արդյունքում նախատեսվում է Վարդահովիտ համայնքը հռչակել «կենսական տարածք» (Territories of life), ինչը նշանակում է միայն պահպանվող բնություն, էկոլոգիապես մաքուր գյուղական արտադրանք և զարգացող զբոսաշրջություն»։ Այս մասին նշված է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տարածած հաղորդագրությունում:

Կոնֆերանսի մասնակիցներն օրերս այցելեցին Վարդահովիտ համայնք, որտեղ բնակիչները նրանց ծանոթացրեցին գյուղական կյանքի առօրյային․ հյուրերն անմիջապես թոնիրում համտեսեցին տաք լավաշ, օգտվեցին վարդահովիտցիների կողմից պատրաստված էկոլոգիապես մաքուր հյուրասիրությունից, ինչն ուղեկցվում էր հայկական ազգային երգ ու պարով։ Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած հյուրերը ևս ներկայացրեցին պատառիկներ իրենց ազգային մշակույթից։

Վարդահովիտ բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Գևորգյանը հայտնեց, որ գյուղի բնակիչներն արդեն իսկ հրաժարվել են գյուղատնտեսական արտադրանքի ստացման գործընթացում թունաքիմիկատների և այլ վնասակար նյութերի օգտագործումից, ինչի արդյունքներն արդեն իսկ տեսանելի են։ Պարոն Գևորգյանը նշեց նաև, որ գյուղը ցանկանում է շարժվել միայն կանաչ տնտեսության զարգացման ճանապարհով։

«ICCA Consortium» (Indigenous Communities or communities for conserved areas) ռեգիոնալ կոնֆերանսի և գաղափարախոսության մասին մանրամասները՝ http://www.fpwc.org/hy/icca/ ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն