Հանդիպումը շատ կարևոր կլինի Ռուսաստանի համար, մեզ համար. Թրամփ | factor.am

factor.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորության վերաբերյալ լավատեսություն է հայտնել Ալյասկայում Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման նախօրեին:

«Կարևոր հանդիպում։ Այն շատ կարևոր կլինի Ռուսաստանի համար, այն շատ կարևոր կլինի մեզ համար»,- ասել է նա Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում լրագրողների հետ շփման ժամանակ։ Ես կարծում եմ, որ դա լավ հանդիպում կլինի, բայց ավելի կարևոր կլինի երկրորդ հանդիպումը Պուտինի և Զելենսկու մասնակցությամբ, միգուցե մենք կներգրավենք որոշ եվրոպացի առաջնորդների, գուցե ոչ: Տեսնենք, թե ինչ կլինի»,- BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ասել է նա։

Թրամփի խոսքով՝ Պուտինի հետ բանակցություններում իր հիմնական նպատակն է հող նախապատրաստել եռակողմ հանդիպման համար, որը պետք է տեղի ունենա հնարավորինս արագ: Նա կրկնել է, որ եթե Պուտինի հետ հանդիպումը հաջող անցնի, ապա կարելի է մոտ ապագայում խաղաղության հույս ունենալ:

«Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինը խաղաղություն կկնքի։ Կարծում եմ, որ նախագահ Զելենսկին խաղաղություն կկնքի։ Տեսնենք, թե արդյոք նրանք կարող են համաձայնության գալ: Եվ եթե կարողանան, ապա դա հրաշալի կլինի», – ասել է ամերիկացի առաջնորդը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև