Մեկնարկել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստը

Երեւանի քրեական դատարանում, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մեկնարկել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստը։ Այս պահին քննվում է նրա կալանավորման երկարաձգման հարցը։

Հանրային մեղադրողի կարծիքով՝ կալանավորումը պետք է երկարաձգվի եւս 2 ամսով, քանի որ առկա է կանխատեսական ռիսկ, որ ազատության մեջ մնալով՝ մեղադրյալը կարող է կատարել նոր հանցանք: Պաշտպանական կողմը առարկեց դրա դեմ՝ նշելով, որ բացակայում են կալանքի տակ պահելու՝ գործի քննությանը խոչընդոտելու եւ նոր հանցանք կատարելու ռիսկերը։

Իր ելույթով պաշտպան Երեմ Սարգսյանը նաեւ հայտնեց, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին քննիչը թույլ չի տվել այցելել Միքայել սրբազանին նախնական կալանքի վայրում, ինչի համար, սակայն, մերժման հիմք չի եղել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև