Նեթանյահուն Թրամփին հայտնել է, որ նրան առաջադրել է Նոբելյան մրցանակի | armradio.am

hy.armradio.am Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրում է Նոբելյան մրցանակի համար եւ նրան է հանձնել առաջադրման նամակի պատճենը:

«Պարոն Նախագահ, ես ուզում եմ ձեզ ներկայացնել մի նամակ, որն ուղարկել եմ Նոբելյան մրցանակի հանձնաժողով: Դրանք առաջադրում են ձեզ խաղաղության մրցանակին, որին արժանի եք եւ պետք է այն ստանաք»,- ասել է Իսրայելի վարչապետը:

Նա շեշտել է, որ Թրամփի ղեկավարությամբ  Իսրայելը կհասնի «ողջ Մերձավոր Արեւելքում» խաղաղության։

Դա նշանակում է, որ պաղեստինցիները հնարավորություն կունենան ինքնուրույն կառավարել երկիրը` դրա հետ մեկտեղ Իսրայելի մշտական վերահսկողության տակ պահպանելով անվտանգության հարցերը։

Թրամփը լրագրողներին ասել է, որ Նոբելյան մրցանակին առաջադրումը նորություն էր իր համար։

«Ձեր շուրթերից դա շատ բազմիմաստ է հնչում»,- ասել է նա Նեթանյահուին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով