«Ով հաղթում է Ստամբուլում, նա հաղթում է ամբողջ Թուրքիայում». Ստամբուլում մեկնարկել են քաղաքապետի կրկնակի ընտրությունները |tert.am|

tert.am:  Ստամբուլում մեկնարկել են քաղաքապետի նոր ընտրությունները, որոնց շրջանակում քվեարկելու իրավունք ունի 10 560 963 քաղաքացի:

Ինչպես նշում է minval.az-ը, քվեարկության արդյունքում ընտրված քաղաքապետը պաշտոնավարելու է հինգ տարի ժամկետով:

Թուքիայի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնի հավակնորդներն են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու, նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, մարտին կայացած ընտրություններում հաղթած Էքրեմ Իմամօղլուն, որն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածուն է, ինչպես նաև Նեդջեթ Գեքչինարը և Մուստաֆա Իլքեր Յուջելը:

Կրկնակի ընտրություն անցկացնելու որոշումը կայացվել էր նրանից հետո, երբ իշխող կուսակցությունը հրաժարվել էր ընդունել ընդդիմադիր թեկնածու Իմամօղլուի հաղթանակը՝ պահանջելով նոր ընտրություններ նշանակել:

BBC-ն նկատում է, որ Ստամբուլի քաղաքպետի պաշտոնում իր կուսակցության թեկնածուի հաղթանակը չափազանց կարևոր է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, որի համոզմամբ՝ «ով հաղթում է Ստամբուլում, նա հաղթում է ամբողջ Թուրքիայում»:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն