Որոշել եմ չշարունակել սուտն ու ինքնախաբեությունը. Սերբիայի նախագահն ընդունեց Կոսովոյի կորուստը |armtimes.com|

armtimes.com: Սերբիան պետք է ընդունի, որ այլևս չի վերահսկում իրավիճակը Կոսովոյում: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, նա նաև նշել է, որ Սերբիան պետք է ընտրի, թե ինչպես զարգացնի իր հարաբերությունները Կոսովոյի հետ՝ սառեցնի հակամարտությունը, թե կապեր հաստատի:

«Ես որոշել եմ չշարունակել սուտն ու ինքնախաբեությունը, ես ասել եմ բոլորին, որ մենք իշխանություն չունենք Կոսովոյում և Մեթոխիում, բացի փաստացի առողջապահությունից ու կրթությունից և մենք պետք է դադարենք խաբել մեր հասարակությանը»,- ընդգծել է Սերբիայի նախագահը:

Միևնույն ժամանակ նա ասել է, որ անձամբ կողմ է հարաբերությունների կարգավորմանը չճանաչված հանրապետության հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն