Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվել են

Հետայսու պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում (մարտական հերթապահություն իրականացնող)  զինծառայողները կստանան արձակուրդ՝ 30 օր ժամկետով, մյուս զորամասերի զինծառայողները՝ 21 օր ժամկետով,  ընդհանուր ծառայության ընթացքում՝ հավասար մասերով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Արձակուրդների ժամկետի ավելացումը տարածվելու է նաև ներկայումս պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվողների վրա՝ արդեն իսկ ստացած արձակուրդի ժամկետի և ավելացված ժամկետի դրական տարբերության չափով:

Բացի այդ, զինվորական երդման կապակցությամբ սահմանվել է լրացուցիչ արձակուրդ՝ 2 օր ժամկետով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով