Պուտինի և Թրամփի՝ Ալյասկայում սպասվող զրույցը կարող է նշանակություն ունենալ միայն երկկողմ հարաբերությունների համար. Զելենսկի | 1lurer.am

1lurer.am

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Ալյասկայում սպասվող զրույցը կարող է նշանակություն ունենալ երկու երկրի երկկողմ հարաբերությունների համար, բայց առանց մեր մասնակցության Ուկրաինայի վերաբերյալ որևէ որոշում չի կարող լինել: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահը:

Վոլոդիմիր Զելենսկին վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահը դա հասկանում է: Զելենսկու խոսքով՝ նախատեսվում է առաջնորդների եռակողմ հանդիպում, սակայն դրա անցկացման ամսաթիվը դեռ որոշված չէ:

«Եթե մենք ուզում ենք վերջ տալ պատերազմին, այդպես էլ կլինի։ Եվ եռակողմ հանդիպման ժամանակ կբարձրաձայնվեն այդ հարցերը։ Անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի այս պատերազմն ավարտվի»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն