factor.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանգամանալից քննարկել են Իրանի և Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Բավական հանգամանալից քննարկվել է Իրանի և ընդհանրապես Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ռուսական կողմից ընդգծվել է բոլոր վիճելի հարցերի, տարաձայնությունների և կոնֆլիկտային իրավիճակների բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորման կարևորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները արտաքին քաղաքական գերատեսչությունների, պաշտպանության նախարարությունների և նախագահների օգնականների միջև»,- ասել է Ուշակովը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: