Սլովենիան դադարեցրեց զենքի ներմուծումը Իսրայելից և արտահանումը այդ երկիր | azatutyun.am

azatutyun.am  Սլովենիան դարձել է Եվրամիության առաջին երկիրը, որն ամբողջությամբ դադարեցրել է զենքի ներմուծումը Իսրայելից կամ արտահանումը այդ երկիր։ Լյուբլյանան որոշումը բացատրել է Գազայի հատվածում շարունակվող հակամարտությամբ և այս հարցի շուրջ եվրոպական դաշինքում միասնական դիրքորոշման բացակայությամբ։

Իսրայելի ներկայացուցիչն արձագանքել է, թե էմբարգոն զուտ խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ հրեական պետությունն առևտուր չի անում Սլովենիայի հետ։

Անցած տարվա հունիսին Սլովենիայի խորհրդարանը ճանաչեց Պաղեստինի պետությունը, այս տարվա հուլիսին էլ Լյուբլյանան արգելեց իսրայելցի երկու աջ ծայրահեղական նախարարների՝ Իտամար Բեն-Գվիրի և Բեզալել Սմոտրիչի մուտքը երկիր՝ նրանց մեղադրելով բռնություն հրահրելու և պաղեստինցիների իրավունքները խախտելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև