«Տաշիր գրուպ»-ում խուզարկությունից հետո 4 անձի մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորվել են |azatutyun.am

azatutyun.am Կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ»-ում օրերս տեղի ունեցած խուզարկությունից հետո 4 անձի առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել: Քննչական կոմիտեից հայտնում են՝ 4-ն էլ կալանավորված են:

Թե ովքեր կալանավորված անձինք, ինչ պաշտոններ են զբաղեցնում «Տաշիր գրուպ»-ում, Քննչականից չեն մանրամասնում: Լրատվամիջոցները հղում անելով իրենց աղբյուրներին գրում են՝ կալանավորվածներից մեկը «Տաշիր գրուպ»-ի խմբի մեջ մտնող ընկերություններից մեկի տնօրենն է, մյուսը՝ անշարժ գույքի գործակալը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով