Տեսչական մարմինը գազալցակայաններին և բենզալցակայաններին հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Հաշվի առնելով ՀՀ տարածքում վերջին օրերին արձանագրվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև դրա հետևանքով հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է գազալցակայաններ և բենզալցակայաններ շահագործողներին, դրանց պատասխանատուներին, ինչպես նաև քաղաքացիներին.

ցուցաբերել առավելագույն զգոնություն և բարձր իրավագիտակցություն,

խստագույնս վերահսկել բենզա և գազալցակայանների տարածքում հրդեհային   անվտանգության   կանոնների պահպանումը,

անհապաղ բացառել ծխելու և բաց կրակի օգտագործման ցանկացած դեպք,

ապահովել տարածքների առօրյա հսկողություն և անհրաժեշտ տեխնիկական միջոցներով   վերահսկողություն։

ՔՏՀԱՏՄ-ը տեղեկացնում է՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Տեսչական մարմնում զգալիորեն ավելացել են նշված ոլորտին վերաբերող քաղաքացիների ահազանգերը, բողոքները, որոնք հիմնականում վերաբերում են ծխելու դեպքերին, անպատասխանատու վարքագծին և անվտանգության կանոնների անտեսմանը։

Տեսչական մարմնը հորդորում է չանտեսել ստեղծված հրդեհավտանգ իրավիճակը և ձեռնարկել բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ կանխելու հնարավոր վտանգներն ու ապահովելու քաղաքացիների, անձնակազմի և գույքի անվտանգությունը։

«Ցուցաբերե՛ք բարձր պատասխանատվություն և իրավագիտակցություն, այդ կերպ նպաստելով հրդեհների ու տեխնածին վտանգների կանխարգելմանը»,- նշված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև