Փաշինյան-Ալիև հանդիպմանը հնարավոր է՝ հայտարարվի համաձայնագրի մասին. ԱՄՆ պաշտոնյա. Reuters | azatutyun.am

azatutyun.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը Սպիտակ տանը կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ խաղաղության բանակցությունների համար, Reuters-ին հայտնել է մի ամերիկացի պաշտոնյա:

Նույն պաշտոնյան նշել է, որ ուրբաթ օրը կայանալիք հանդիպման ժամանակ հնարավոր է, որ հայտարարվի խաղաղության համաձայնագրի շրջանակային ձևաչափի մասին։ Այս բանակցությունների մասին երեկ հաղորդել է նաև Washington Post-ը:

Հանդիպման մասին առաջին տեղեկությունները շրջանառվեցին շաբաթասկզբին ադրբեջանական մամուլում։ Նախօրեին էլ մերձավորարևելյան զարգացումները լուսաբանող Middle East Eye կայքի թուրք մեկնաբան Ռագիփ Սոյլուն էր այդ մասին հոդված հրապարակել։ Հայաստանի կառավարությունից առայժմ չեն հերքել, բայց և չեն հաստատել այս տեղեկությունը՝ հորդորելով սպասել պաշտոնական հաղորդագրության։

Մարտին երկու կողմերը հայտնել էին, որ համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։ Երկու երկրների առաջնորդները հուլիսին հանդիպել են Աբու Դաբիում՝ բանակցություններ վարելու նպատակով։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն