Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն այսօր ընդունել է «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության նախագահ Լյուսի Վարպետյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:

Հանդիպումը կայացել է Գլխավոր դատախազության շենքում բացված՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայում:

Լիլիթ Գրիգորյանը ողջունել է Հայ իրավաբանական միության գործընկերներին Գլխավոր դատախազությունում և ներկայացրել Լաբորատորիայի գործունեության թեմատիկ ուղղությունները:

Լյուսի Վարպետյանը ներկայացրել է Կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծել է Իրավաբանական լաբորատորիայի հետ ինչպես տեսական, այնպես էլ գործնական թեմաներով փոխգործակցության կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սփյուռքում գործունեություն ծավալող հայազգի իրավաբանների հետ լաբորատորիայի շրջանակներում փորձի փոխանակում կազմակերպելու հնարավորությունները և ձևաչափը, ինչը, քննարկման մասնակիցների կարծիքով, էապես կնպաստի պրակտիկայի արդիականացմանը:

Հանդիպման ավատին կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ պահպանելու հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկան և ակտիվացնելու աշխատանքները համագործակցության օրակարգի ընդլայնման ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով