Ֆիդանն ու Արաղչին հանդիպել են BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում | 1lurer.am

1lurer.am    Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։

Ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրների՝ Ֆիդանը և Արաղչին քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, նաև Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ բանակցային գործընթացը։

Ֆիդանը նշել է, որ Թուրքիան աջակցում է տարածաշրջանում բոլոր խնդիրների լուծմանը դիվանագիտական ​​ճանապարհով և պատրաստ է տրամադրելու անհրաժեշտ աջակցություն այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով