factor.am։Գերմանական Համբուրգում ծխի թունավոր ամպ է գոյացել Ռոտենբուրգսորտ թաղամասում բռնկված խոշոր հրդեհից հետո, որը շարժվել է դեպի քաղաքի կենտրոն:
Այս մասին հայտնել է տեղական ոստիկանությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ռոտենբուրգսորտը Համբուրգի շրջաններից է, որը պատկանում է կենտրոնական թաղամասին. այն գտնվում է Էլբա գետի և նրա Բիլ վտակի միջև։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 04.30-ին:
«Ծխի ամպը շարժվում է դեպի քաղաքի կենտրոն», – հայտնել է Համբուրգի ոստիկանությունը։ Իրավապահները նաև զգուշացրել են օդում ծխի և քիմիական նյութերի վտանգավոր ազդեցության վտանգի մասին։ Հրդեհն ազդել է գնացքների շարժի վրա։
Ավելի մանրամասն` factor.am-ում։