Տեղի է ունեցել «Մայր Հայաստան» շարժման կողմից «Մայր Հայաստան» կուսակցության ձևավորման համագումարը։ Այս մասին հայտնում է կուսակցության հիմնադիր Անդրանիկ Թևանյանը։
Անդրանիկ Թևանյանի, անցկացված համագումարի ընթացքում իր ունեցած ելույթում հայտարարեց նոր կուսակցության ստեղծման մասին։ Այն կարճ կոչել են ՄԱՀԱԿ։ Կուսակցության հիմնադիրը ցուցադրեց մահակ, որի վրա եռագույնն էր պատկերված։
«Մահակի վրա պատկերված է հայոց եռագույնը, պետք չէ սրանից վախենալ, սա սիրո և հանդուրժողականության մահակ է։ Քաղաքականության մեջ, փոխաբերական իմաստով, սա նաև կարգ ու կանոն հաստատելու գործիք է, քաղաքական դաշտը ապիկարներից մաքրելու գործիք է»,– ասաց Թևանյանը։