Իսրայելի բանակը հայտնել է, որ ավելի քան 550,000 բնակիչ լքել է Գազան | shantnews.am

shantnews.am  Գազա քաղաքից տարհանվել է ավելի քան 550,000 բնակիչ, հայտնում է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) մամուլի ծառայությունը։

«Այսօրվա դրությամբ ավելի քան 550,000 խաղաղ բնակիչ լքել է Գազա քաղաքը և տեղափոխվել հարավ։ Միևնույն ժամանակ, 162-րդ, 98-րդ և 36-րդ դիվիզիաները ավարտել են իրենց մուտքը Գազա քաղաք և սկսել են գործողություններ իրականացնել քաղաքում գտնվող ՀԱՄԱՍ-ի հենակետերում», – ասվում է հայտարարության մեջ։

Բանակը նշել է, որ բացահայտել է ՀԱՄԱՍ-ի շարժման փորձերը՝ «կանխելու քաղաքացիական բնակչության հարավային շարժումը» և «օգտագործելու քաղաքացիական բնակչությանը որպես կենդանի վահան ահաբեկչական գործողությունների համար»։

«Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտարարել է Խան Յունիսում մարդասիրական գոտի ստեղծելու մասին», – հավելել է մամուլի ծառայությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն