azatutyun.am ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը վերադարձել է Բաքվից, այս մասին «Ազատությանը» փոխանցեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ադրբեջանի մայրաքաղաքում էր երկօրյա այցով, որտեղ սեպտեմբերի 19-21-ը մասնակցում էր «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:
Հայտնի չէ, թե արդյոք այցի ընթացքում ԱԱԾ տնօրենը ադրբեջանական կողմի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը, արդյոք նրանց վիճակի և պահման պայմանների մասին որևէ տեղեկություն ստանալու հնարավորություն ունեցել է, թե ոչ: