aravot.am Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հստակ պատասխան չտվեց լրագրողներին հարցին՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի՝ Բաքու կատարած այցի ժամանակ հայ գերիների վերադարձի հարցը քննարկվե՞լ է, որեւէ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է այս հարցում։
«ԱԱԾ տնօրենի վերադարձի մասին Ազգային անվտանգության ծառայությունը կխոսի, եթե անհրաժեշտություն լինի։ ԱԱԾ-ն անհրաժեշտության դեպքում ամբողջ ինֆորմացիան կտրամադրի»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ նաեւ առաջիկայում ինքը այցելի Բաքու, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Այդպիսի որեւէ քննարկում չկա»։