Ադրբեջանի ԳՇ պետը Բելառուս է մեկնել | azatutyun.am

azatutyun.am  Աշխատանքային այցով Բելառուս է մեկնել Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևը։ Այցի օրակարգի մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունում մանրամասներ չեն հաղորդվում։

Բելառուսն ու Ադրբեջանը սերտորեն համագործակցում են հատկապես ռազմական ոլորտում։ Մինսկը տարիներ շարունակ եղել է Ադրբեջանին սպառազինություն վաճառող հիմնական երկրներից, վաճառելով այդ թվում՝ «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն