ԱԱԾ տնօրենը շարունակելու է աշխատանքը. Անդրանիկ Քոչարյանը՝ Բաքվում հայ գերիների հարցը բարձրաձայնելու մասին | 1lurer.am

1lurer.am  ԱԱԾ նախկին տնօրեն պարոն Աբազյանը, լինելով Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, միշտ ունեցել է հանդիպում, իսկ վերջին երկու հանդիպումները միտված են եղել գերիներին և անհայտ կորածներին, և քանի որ հիմա տվյալ կառույցի ղեկավարն Անդրանիկ Սիմոնյանն է, շարունակելու է աշխատանքը, որովհետև այդ աշխատանքը Կառավարության որոշմամբ հաստատված է, և միչգերատեսչական հանձնաժողովը գործում է: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ ԱԱԾ տնօրենի՝ Բաքու վերջին այցի ժամանակ հայ գերիների հարց քննարկվել է:

Անդրանիկ Քոչարյանը նաև հիշեցրեց, որ ԱԺ միջգերատեսչական հանձնաժողովի՝ անհայտ կորածների և գերեվարվածների հարազատների հետ աշխատանքի շրջանակում երկու մեծ լուծումներ են եղել:

«Կարծում եմ՝ դա այն խնդիրն է, որն անընդհատ մեզ ուղեկցելու է մինչև վերջնական լուծումներ գտնելը»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև