Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ ուղղությունը Պարոնյան – Դեմիրճյան փողոցների խաչմերուկից դեպի Պարոնյան – Լեոյի փողոցների խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիներով: Նախկին թույլատրված «միայն ուղիղ», «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի 1-ին և 2-րդ երթևեկելի գոտիներից «միայն ուղիղ», իսկ 3-րդ երթևեկելի գոտուց՝ «միայն ձախ» ուղղություններով»,- ասվում է հաղորդագրությունում: