Ես չեմ հավատում, որ Ուկրաինայում պատերազմը արագ կավարտվի. Էրդողան | 1lurer.am

1lurer.am Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Fox News-ի հետ հարցազրույցում ասել է, թե չի հավատում, որ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ արագ կավարտվի։

Նա նշել է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան պատերազմում հսկայական կորուստներ են կրում, նաև հավելել է, որ Ուկրաինան չի կարող տնտեսապես մրցակցել Ռուսաստանի հետ: Թուրքիայի նախագահը կասկածել է, որ Եվրոպան կկարողանա Կիևին հավերժ տնտեսական օգնություն տրամադրել։

Երբ լրագրողը հարցրել է, թե արդյոք դա նշանակում է, որ պատերազմը կարող է շուտով ավարտվել, Էրդողանը պատասխանել է. «Ես անկեղծորեն չեմ հավատում, որ դա տեղի կունենա»։

Նա նաև ընդգծել է, որ Եվրոպան և ՆԱՏՕ-ն պետք է հետևեն Թուրքիայի մոտեցմանը ռուսական հարցում։ Այն հիմնված է փաստի վրա, որ Անկարան լավ հարաբերություններ ունի և՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, և՛ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև