Ալեն Սիմոնյանը հանդիպել է FESEI ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի ղեկավար կազմի հետ

Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է FESEI (Fundaciցn de Estudios Estratռgicos e Internacionales) ռազմավարական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի ղեկավար կազմի հետ:

Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև հիմնադրամի մի խումբ ուսանողներ, որոնք հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու ՀՀ ԱԺ նախագահին:

Քննարկվող հարցերի առանցքում են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում հաստատված խաղաղությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև