Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորված անձի կյանքին վտանգ չի սպառնում. ՆԳՆ խոսնակ

Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորված անձը Արծրուն Գալստյանն է, ԲԿ-ից ստացված տեղեկության համաձայն՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Այս մասին լրագրողներին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ Արծրուն Գալստյանը ոստիկանության ծառայող չէ:

Դեպքի վերաբերյալ նա նշել է, որ նախնական տեղեկություններով մեկ անձ՝ դիմակավորված, ձեռնոցներով մոտեցել է այստեղ կանգնած երեք անձանց և կրակահերթ է արձակել:

Խոսելով առաջ քաշված վարկածներից մեկի՝ վենդետայի մասին՝ ՆԳՆ խոսնակը ասել է, որ քննարկվում են առաջ քաշված բոլոր վարկածները:

«Որոշակի գործողություններ կան արված նախկինում այստեղ կատարված, հասարակական հնչեղություն ստացած հանցագործությունից հետո: Վստահեցնում եմ՝ ՆԳՆ-ի համար, Ոստիկանության համար, մեր իրավապահ մյուս գործընկեր կառույցների հարց է, որ դեպքի բոլոր հանգամանքները պարզվեն: Եթե պարզվի, որ եղել են հանգամանքներ, որի ընթացքում որոշ անձինք թերացել են, այսինքն՝ հնարավոր է եղել որոշակի գործողություններով կանխել նման միջադեպերը, վստահ եղեք՝ կրելու են համապատասխան պատասխանատվությունը»,- ասել է Սարգսյանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ