Արարատ Միրզոյանը Լիբանանի գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ի համաձայնագրի մանրամասները

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Յուսեֆ Ռաջիի հետ։

Նախարարությունից հայտնում են՝ զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Լիբանանի միջև երկկողմ համագործակցության զարգացման հարցում մեծ պատրաստակամությունը՝ երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերին համահունչ։

Արարատ Միրզոյանը և Յուսեֆ Ռաջին մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների մանրամասներն՝ ընդգծելով դրանց հիմքում դրված հիմնարար սկզբունքները, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցությունների կյանքի կոչման միջոցով ընձեռնվելիք նոր հնարավորությունները։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև