civilnet.am Հայաստանի կառավարությունը 2026-ին պաշտպանությանը նախատեսում է ուղղել 560 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պետական բյուջեի 2026-ի նախագծից, որը սեպտեմբերի 25-ին հաստատվեց կառավարության նիստում։
2025-ի համեմատ՝ ՀՀ պաշտպանությանն ուղղված միջոցները 2026-ին նվազում են 100 մլրդ դրամով։ Նախորդ տարի այս նպատակով նախատեսվել էր 660,9 մլրդ դրամ։
2020-ի պատերազմից հետո՝ 2021-2025 թվականներին, Հայաստանի պաշտպանության ծախսերը տարեցտարի աճ են գրանցել՝ 2021-ին նախատեսված շուրջ 306 մլրդ դրամից հասնելով 661 մլրդ դրամի՝ 2025-ին։
Փաստացի, 2021-ից ի վեր 2026-ի պաշտպանության ապահովման բյուջեն առաջին անգամ նվազում է, սակայն մնում է ավելի բարձր, քան երբևէ մինչև 2024-ը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում