Մհեր Գրիգորյանը հեռավար կմասնակցի Մինսկում կայանալիք ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստին | factor.am

factor.am  Սեպտեմբերի 29-ին Մինսկում կալանալիք ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստին Հայաստանը կմասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մակարդակով։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին փոխվարչապետի գրասենյակից՝ մանրամասնելով, որ նիստին Գրիգորյանը կմասնակցի հեռավար։

Ավելի վաղ Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարարը հայտարարել էր, որ Հայաստան կմասնակցի ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստին։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը չի մեկնի Բելառուս, քանի դեռ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի նախագահն է, Փաշինյանը նաև ասել էր, որ Լուկաշենկոյի օրոք Բելառուս չի մեկնի Հայաստանի որևէ պաշտոնական ներկայացուցիչ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն