Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավորվարչությունում իրականացվում է դեղամիջոցների արտադրությամբ, ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող ընկերության կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական, ինչպես նաև շահութահարկի հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ ՀՀ դրամը:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն