armenpress.am «Թրամփի ուղին» միջանցք անվանելն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ:
Լրագրողների հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այն բոլոր դեպքերում, երբ խոսք է գնում ոչ թե TRIPP-ի մասին, ոչ թե «Թրամփի ուղու» մասին, այլ խոսվում է միջանցքի և այլնի մասին, դա երկու պրոբլեմատիկ իմաստ է պարունակում: Յուրաքանչյուր մարդ Հայաստանում կամ աշխարհում, որը TRIPP-ին կասի «Զանգեզուրի միջանցք» կամ «միջանցք», դա առաջինն անհարգալից վերաբերմունք է ԱՄՆ նախագահի նկատմամբ: Երկրորդը՝ այդ մարդն իր լեզվամտածելակերպի մեջ չի խոսում խաղաղության մասին, ինքը խոսում է պատերազմական իրավիճակում ինչ-որ միջանկյալ լուծման մասին»,-ասաց Սիմոնյանը:
Նա շատ վատ համարեց այն փաստը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անում է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը: ԱԺ նախագահը, սակայն, կարծում է, որ ինչ-որ ժամանակահատվածում այդ խոսույթն, այնուամենայնիվ, կփոխվի: