Ձեռք բերված 15 նոր աղբատարներն արդեն Երևանում են. երբվանից կշահագործվեն մեքենաները | 1lurer.am

1lurer.am Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 15 հատ «Howo» մակնիշի աղբատար նոր մեքենաներն արդեն Երևանում են:

Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը:

«Այսօրվանից կմեկնարկի հանձնման-ընդունման գործընթացը: Մեքենաները տեխզննում անցնելուց և «Ապպա» պայմանգիր ունենալուց հետո արդեն կանցնեն աշխատանքի»,- ասաց նա:

Տիգրան Ավինյանն էլ նկատեց՝ շատ կարևոր գնում էր, որն այս տարի իրականացվել է:

«Մենք փաստացի ամեն տարի մեր պարկը որոշ չափով թարմացնում ենք և սա հերթական չափաքանակն է»,- ասաց Ավինյանը՝ կատակելով.

«Հովհաննեսների դուրը ոնց որ մի փոքր չի եկել, որ այս ավտոմեքենան էլ ենք «Howo» կոչում, բայց էնտեղ «w»-ով է, և հետևապես, բոլոր համընկնումները պատահական են: Վստամ եմ, որ այս աղբատարները մեր քաղաքին լավ կծառայեն»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն